Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Թեհրանին՝ իրանական բեռնատարների Արցախ «անօրինական» անցման պատճառով

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Թեհրանին՝ իրանական բեռնատարների Արցախ «անօրինական» անցման պատճառով

Ադրբեջանի ԱԳՆ-ն Բաքվում Իրանի դեսպանին բողոքի նոտա է հղել՝ կապված այդ երկրին պատկանող բեռնատար մեքենաների՝ իբր դեպի ԼՂ կատարվող «ապօրինի ուղևորությունների» հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը:

«2021 թ. օգոստոսի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ: Դեսպանի ուշադրությունը հրավիրվել է Իրանին պատկանող բեռնատար ավտոմեքենաների՝ դեպի Ղարաբաղ «ապօրինի ուղևորությունների» մասին «բացահայտված փաստերին»: Այս առնչությամբ Իրանի դեսպանին բողոքի նոտա է հղվել»,- հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից: