Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը տեղեկացնում է, որ՝ ՔՊ-ն 3264 ձայն կեղծել է, նա ներկայացրել է նաեւ լուսանկարներ, որոնք արվել են ընտրատեղամասից։ Լուսանկարներում թուղթ է, որի վրա թվեր են համարակալված, նաեւ ընտրատեղամասից մարդկանց լուսանկարներ են։
Նշենք, որ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 17:00-ի դրությամբ, մասնակցել է 39181 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 35.22%-ը:



