Կազմավորվել է հայ-նիդերլանդական միջխորհրդարանական բարեկամական խումբ

Կազմավորվել է հայ-նիդերլանդական միջխորհրդարանական բարեկամական խումբ

Հայ-նիդերլանդական բազմադարյա հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ կազմավորվեց միջպառլամենտական- բարեկամական խումբ, որը ներառում է քաղաքական գործիչների, գործարարների եւ մշակույթի ու գիտակրթական ոլորտի գործիչների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոյանյանը։

«Խումբը հայկական կողմից կղեկավարեմ ես, իսկ Նիդերլանդների կողմից` երկրի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Քրիստոնեական միություն կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Ջոել Ֆորդեւինդը: Սա շատ հազվադեպ երեւույթ է, քանի որ Նիդերլանդները նման խմբեր ձեւավորում են միայն իրենց անմիջական հարեւանների հետ: Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաեւ մեր դեսպան Տիգրան Բալայանին այս գաղափարը իրականություն դարձնելու ուղղությամբ կատարված աշխատանքի համար: Խմբի օրակարգում արդեն կան շատ նոր ծրագրեր»,–նշել է նա: