Կրակոցներ «Էրեբունի-Պլազայում»

Կրակոցներ «Էրեբունի-Պլազայում»

Քիչ առաջ կրակոցներ են հնչել «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում։ Մեզ տեղեկացրին, որ ողջ շենքում ավտոմատավորներ են, շենքում գտնվողներին թույլ չեն տալիս շենքից դուրս գալ։  Մենք կապվեցինք յոթերորդ հարկում գտնվող օֆիսներից մեկի աշխատակցի հետ, ով ասաց, որ կրակոցները հնչել են ներքևի հարկում։ Այս շենքում է տեղակայված նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։ Մենք փորձեցինք կապ հաստատել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ․ վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Ոստիկանությունից միայն հաստատեցին կրակոցների փաստը։

Հ․Գ․Հիշեցնենք, որ «Էրեբունի-Պլազան» պատկանում է Քոչարյանի ընտանիքին, որտեղ գործում են տարատեսակ գրասենյակներ։