Արամ Հարությունյանին բերման են ենթարկել. նա հարվածել է Քոչարյանին դեմ արտահայտվող կնոջ աչքին

Արամ Հարությունյանին բերման են ենթարկել. նա հարվածել է  Քոչարյանին դեմ արտահայտվող կնոջ աչքին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Շենգավիթի դատարանի դիմաց, ուր տեղի էր ունենում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ դատական նիստը, ծեծի են ենթարկել Քոչարյանի դեմ արտահայտվող քաղաքացիներց մեկին:

Մենք տեղեկացանք, որ այս դեպքից բացի մեկ այլ դեպք էլ է տեղի ունեցել, մասնավորապես՝ քաղաքական գործիչ Արամ Հարությունյանը բռունցքով հարվածել է մի կնոջ աչքին՝ իրեն հանդիմանելու համար:

Կնոջը եւ Արամ Հարությունյանին բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Նշենք, որ այս պահին Ա.Հարությունյանը ակտիվորեն սատարում է Ռ.Քոչարյանին: