4 մլն եվրո՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

4 մլն եվրո՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Ինչպես փոխանցում է  Kicker-ը,Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներ Ջոշուա Կիմիխը և Լեոն Գորեցկան միասին 4 միլիոն եվրո են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։

«Բավարիայի» խաղացողները ստեղծել էին #WeKickCorona ազատ հարթակը, որտեղ յուրաքանչյուրը կարող էր իր լուման ներդնել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Ֆուտբոլիստները հանդես էին եկել նախաձեռնությանը միանալու կոչով, ինչի արդյուքնում ավելի քան 3500 մարդ իր աջակցությունն է հայտնել վերոնշյալ նախաձեռնությանը։  Նախաձեռնությանը միացել են  ՝ Մատս Հումելսը, Լերոյ Սանեն, Յուլիան Դրակսլերը, Տիմո Վերները, մի շարք այլ հայտնի մարզիկներ։