«Հրապարակի» տեղեկություններով, Ստեփանակերտի Հայկազովի տարածքում տեղի է ունեցել պայթյուն՝ բենզինի պահեստ է պայթել, ինչի արդյունքում, ըստ նախնական տեղեկությունների, կան ծանր վիրավորներ։
Հայաստան տեղափոխված արցախցիներից մեկը` Լիաննա Պետրոսյանը, հաստատեց մեր տեղեկությունը․ «Այո, ճիշտ է»։ Զոհերի և վիրավորների մասին ասաց․ «Տուժածների մասին դեռ տեղեկություն չկա»։
Ըստ տեղեկությունների Մաճկալաշենի բնակիչներն են, մեծ մասը մահացել ու այրվել են։ Նրանք վաղը պետք է գային Հայաստան։
Հ.Գ Քիչ առաջ մեզ հաջողվեց կապ հաստատել Արցախի Միպ-ի հետ, ով մեզ հետ զրույցում նշեշ, որ իրավիճակը շատ ծանր է ու բարդ: Դեռ հստակ տեղեկություն չկա զոհերի և վիրավորների մասին: