Թուրքիայի Ֆինանսների նախարարը պաշտոնանկ է արվել․ հայտնի է պատճառը 

Թուրքիայի Ֆինանսների նախարարը պաշտոնանկ է արվել․ հայտնի է պատճառը 

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը զբաղեցրած պաշտոնից ազատել է Թուրքիայի Ֆինանսների նախարար Լյութֆի Էլվանին։ Պատճառը թուրքական արժույթ լիրայի փոխարժեքի շուրջ ստեղծված իրավիճակն է։ Այս մասին հայտնում է թուրքական պաշտոնական Resmi Gazеte-ը։

Նշենք, որ թուրքական լիրան անցյալ շաբաթ կորցրել է դոլարի հանդեպ իր փոխարժեքի մոտ 40 տոկոսը, ինչը ամենավատ ցուցանիշն է լիրայի ողջ պատմության մեջ։ Թուրքիայի նախագահը Ֆինանսների նախարար է նշանակել Նուրեդդին Նեբաթին։ Նա մինչ այդ զբաղեցնում էր Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը։ Ավելի վաղ, Էրդողանը նաեւ որոշել էր պաշտոնանկ անել Թուրքիայի ԿԲ նախագահ Մուրադ Ույսալին։