Այս պահի դրությամբ ունենք 14 ծանր և 1 ծայրահեղ ծանր դեպք. Թորոսյան

Այս պահի դրությամբ ունենք 14 ծանր և 1 ծայրահեղ ծանր դեպք. Թորոսյան

«Այս պահի դրությամբ կա 482 հաստատված դեպք, որից 58-ը՝ վերջին մեկ օրվա ընթացքում: 58-ից 25 հոգին ի սկզբանե եղել են կարանտինում, այսինքն՝ շփման շրջանակ պրակտիկորեն չեն ունեցել, և դա համաճարակաբանական տեսնակյունից շատ լավ է»,-այսօր կառավարության արտահերթ նիստի մեկնարկին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նաև նշեց, որ վարակվածների թվում 31 հոգի կա, որոնց մեջ կան նաև բուժաշխատողներ, որոնք ի սկզբանե կասկածելի գոտում են եղել, շփված են եղել հաստատված դեպքի հետ, և միայն երկուսն են, որ նոր բերովի դեպք են արտերկրից, որոնց շփման շրջանակը հիմա պարզվում է: Այս թվի մեջ նաև բանակի դեպքերն են ներառված:

Վարչապետը հետաքրքվեց նաև, թե հիվանդների վիճակն ինչպիսին է: Թորոսյանն ասաց, որ այս պահի դրությամբ ունենք 14 ծանր և 1 ծայրահեղ ծանր դեպք:

«Չեմ ուզում, իհարկե, առաջ ընկնել դեպքերից, բայց ծայրահեղ ծանրը կդառնա ծանր, այսինքն  բարելավում ունենք, հնարավոր է՝ արհեստական օդափոխության սարքն անջատենք և երկու պացիենտ ունեինք, որոնք մենք գնահատում էինք, որ կդառնան ծայրահեղ ծանր, բայց մեր բժիշկների աշխատանքի շնորհիվ, հավանաբար, կդադարեն համարվել ծանր և կտեղափոխվեն սովորական պալատ»,-ասաց Թորոսյանը: