Կարծում եմ՝ ԱԺ-ն համաձայնություն կտա ինձ անձեռնմխելիությունից զրկելուն

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է, որ խորհրդարանը հավանություն կտա իրեն անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը։
Նրա խոսքով՝ ՔՊ խմբակցության մեծ մասի անդամներն իրավաբանական կրթություն չունեն և, հետևաբար, չեն կարող լիարժեք ու ճշգրիտ գնահատել իրավիճակը։ Այդ պատճառով, ըստ Աղազարյանի, նրանք, ամենայն հավանականությամբ, կթույլատրեն դատախազությանն ու իրավապահ մարմիններին գործի վարումը՝ պարզելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել։
Այս մասին պատգամավորը հայտնել է մարտի 19-ին՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։
Կարծիքներ