Կթանկանա՞ արդյոք խմելու ջուրը

Կթանկանա՞ արդյոք խմելու ջուրը

2024 թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա։ 

ՀՀ ՀԾԿՀ–ն այսօր նիստ է անցկացրել, որի ժամանակ սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2024 թ. սակագները: Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2024 թ. սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար գործող սակագինը կկազմի 205,992 դրամ՝ 2,427 դրամով ցածր գործող սակագներից: Հիշեցնենք, որ 2023 թ. համար ՀՀ կառավարությունը տրամադրել էր սուբսիդիա, և սպառողները (բացի սոցիալապես անապահովներից) ներկայումս վճարում են 200.47 դրամ/խմ:

Քննարկումների արդյունքում սուբսիդավորումը կշարունակվի, և սպառողները 2024 թ. կշարունակեն վճարել նույն գումարը՝ 200.47 դրամ: