Զելենսկին կրկին գեներալի է հեռացրել պաշտոնից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Օլեգ Գուլյակին ազատել է Ուկրաինայի զինված ուժերի լոգիստիկ ուժերի հրամանատարի պաշտոնից։ Այդ պաշտոնում Ուկրաինայի ղեկավարը նշանակել է Վլադիմիր Կարպենկոյին։
Գուլյակը, ով գեներալ-մայոր է, լոգիստիկ ուժերը ղեկավարում է 2021 թվականից։
Կարպենկոն 2021 թվականի դրությամբ զբաղեցնում էր Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարության լոգիստիկայի հրամանատարի պաշտոնը։ Ունի բրիգադի գեներալի կոչում։
Հայտնի է նաև, որ 2022 թվականին նա պարգևատրվել է Բոգդան Խմելնիցկիի II և III աստիճանի շքանշաններով։
Կարծիքներ