4 ակումբներ բողոքարկել են ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի որոշումը

4 ակումբներ բողոքարկել են ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի որոշումը

Ինչպես գրել էինք հունիսի 25-ին կայացած նիստի ընթացքում ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն որոշեց մերժել «Անի», «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների արտոնագրման դիմումները: Արտոնագրման թեկնածուները իրավունք ունեին բողոքարկելու վերոնշյալ որոշումը ՀՖՖ Ակումբների արտոնագրման Բողոքարկման կոմիտե՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Տեղեկացանք, որ «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբները դիմում-բողոքներ են ներկայացրել ՀՖՖ Արտոնագրման բաժին՝ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի որոշման վերաբերյալ: ՀՖՖ արտոնագրման բաժինը պատրաստվում է ներկայացնել այն համապատասխան բաժնի կոմիտեի քննարկմանը: