Որքան է կազմում համաշխարհային պարտքը

 Որքան է կազմում համաշխարհային պարտքը

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի տվյալների համաձայն, համաշխարհային պարտքը կտրուկ աճել է, հասնելով 296 տրիլիոն դոլարի։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ֆինանսների միջազգային ինստիտուտի հրապարակած տվյալները։

Մեկ եռասմյակի ընթացքում համաշխարհային պարտքը, որը ներառում է պետությունների, ինչպես նաեւ՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ունեցած պարտքերը, ավելացել է 4,8 տրիլիոն դոլարով։ Առավել շատ ավելացել են զարգացող երկրների պարտքերը։ Դրանց համախառն ծավալն աճել է 3,5 տրիլիոն դոլարով, հասնելով մեկ եռամսյակի համար՝ 92 տրիլիոն դոլարի։

Այս ամենով հանդերձ, համաշխարհային ՀՆԱ-ում համաշխարհային պարտքի ունեցած մասնաբաժինը անցյալ տարվա պիկային ավելացումից հետո, այս տարի նվազել է։ Մասնավորապես, 362 տոկոսից, որը առաջին եռամսյակում էր, այս տարի կազմել է 353 տոկոս։