Ինչի մասին են խոսել Զելենսկին եւ Լեւոն 14-րդ Պապը 

Ինչի մասին են խոսել Զելենսկին եւ Լեւոն 14-րդ Պապը 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հռոմի նորընտիր Լեւոն 14-րդ Պապի հետ։ Այս մասին նախագահ Զելենսկին գրել է իր տելեգրամյան ալիքում։ Համաձայն գրառման, Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չափազանց գնահատում է կիրակօրյա քարոզի ժամանակ Սրբազան Քահանայապետի խոսքերը, թե հարկավոր է հասնել արդարացի եւ տեւական խաղաղության։

Նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ է խաղաղության բանակցությունների։ «Ուկրաինան ցանկանում է ավարտել այս պատերազմն ու անում է ամեն հնարավորը դրա համար։ Սպասում ենք պատասխան քայլեր Ռուսաստանի կողմից»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Նա նաեւ հրավիրել է Սրբազան Քահանայապետին այցելել Ուկրաինա։