Տիգրան Ավինյանը նշանակվեց արտակարգ դրության պարետ

Տիգրան Ավինյանը նշանակվեց արտակարգ դրության պարետ

Կառավարությունը որոշեց մեկ ամսով արտակարդ դրություն սահմանել  ՀՀ տարածքում: Հարցը զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումն իրականցնելու նպատակով ստեղծվելու է Պարետատուն։

Պարետ է նշանակվելու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Պարետատան կազմում ընդգրկվելու են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Արտակարգ իրավիճակների, առողջապահության, ֆինանսների, էկոնոմիկայի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարները, ՀՀ ոստիակնության պետը, ԱԱԾ տնօրենը, ՀՀ վարչապետի աշխատկազմի տեսչական մարմինենրի համակարգման գարսենյակի ղեկավարը, ՀՀ առոջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի եւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարները։