Արթուրի մայրը հաշմանդամ է. ինչ է պատմում հարևանուհին (Տեսանյութ)

Արթուրի մայրը հաշմանդամ է. ինչ է պատմում հարևանուհին (Տեսանյութ)

Տեղեկացրել էինք, որ երեկ Էրեբունի պլազա զենքով ներխուժած և պատանդներ վերցրած Արթուր Թորոսյանի մայրը այժմ շատ ծանր վիճակում է: Մեզ հաջողվեց խոսել հարևանուհիներից մեկի հետ, որը բուժքույր է և պարբերաբար ներարկումներ է կատարել Թորոսյանի մորը՝ տիկին Հասմիկին, որին հարևանները Լալա են անվանում:

Նա ասաց, որ տիկին Լալան իր մոտ հաճախել է ներարկումների, ձեռքերի վրա ուռուցքներ կան, երբ հարցրել է, թե դեղերի գումարները որտեղից, Թորոսյանի մայրն ասել է, որ հաշմանդամության կարգ ունի և թոշակ է ստանում, քիչ առաջ էլ հարևանուհին բարձրացավ ներարկումներ անելու:

Արթուր Թորոսյանի վերաբերյալ ասաց, որ ճանաչել է, խելոք տղա է եղել, նախկինում աշխատել է որպես պայմանագրային զինծառայող, իսկ վերջերս էլ տեղափոխվել է Երևան աշխատանքի, սակայն որտեղ, նա չկարողացավ ասել: Քույրը՝ Դուխիկ Թորոսյանը համալսարանն է ավարտել, ամուսնացած է և բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում:

Հիշեցնենք, որ Էրեբունի պլազայում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: 

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ գործը քննվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում: