Երեւանում հիշել են՝ Մերձավոր Արեւելքը մոտ է Հայաստանին․ մաս 1-ին

Երեւանում հիշել են՝ Մերձավոր Արեւելքը մոտ է Հայաստանին․ մաս 1-ին

 

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը առաջին անգամ պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոս։ Կահիրեում նա բանակցություններ է վարել իր եգիպտացի գործընկեր Սամեհ Շուքրիի հետ, հանդիպել Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթիհ աս-Սիսիի հետ, ապա հանդիպում ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հայաստանի ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանն էլ հայտարարել է, որ Հայաստանը սկսում է իրականացնել իր արտաքին քաղաքական գործողությունների նոր ռազմավարությունը, որի կարեւոր քայլերից մեկը «վերադարձն է Մերձավոր Արեւելք»։ Կարապետյանն իրականում ճիշտ բան է ասել։ Նախկինում Հայաստանի արտաքին քաղաքականության այդ ուղղությունը մեծավ մասամբ պասիվ էր, եթե չհաշվենք Իրանի հետ սերտ հարաբերություններն ու շփումները բազմաթիվ ուղղություններով։ Սա իհարկե, չի նշանակում, թե Երեւանում չեն հասկանում, թե աշխարհաքաղաքական ինչ դիրքում է գտնվում Հայաստանը եւ որքան մոտ է Հայաստանին եռացող Մերձավոր Արեւելքը։ Այս մասին գրում է «Ռեգնումի» էջերում Ստանիսլավ Տարասովը, հավելելով, որ մի ժամանակ Հայաստանը զերծ էր մնում Սիրիայում ռուսական ռազմական ներկայությունից, մտավախություն ունենալով ըստ երեւույթին, որ Մերձավոր-Արեւելյան ապակայունացնող պրոցեսները կարող են տեղափոխվել Հայաստանի սահմանների մոտ։ Միաժամանակ Հայաստանում մասնակցում էր եւ մասնակցում է միջազգային խաղաղարար առաքելություններին Աֆղանստանում, Կոսովոյում եւ Լիբանանում։ Երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշում կայացրեց 83 հոգանոց ականազերծողների խումբ ուղարկել Հալեպ, հայտնվեցին առաջին «ծիծեռնակները» այն բանի, որ Հայաստանը փոխում է իր Մերձավոր-Արեւելյան քաղաքականությունը։ Երեւանն առաջինն արձագանքեց Ռուսաստանի՝ Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնման կոչին։ Այնտեղ ուղարկվեց հումանիտար օգնություն, որը Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանից հասցվեց «Հմեյմիի» ռազմաբազա։ Ընդ որում, Երեւանն անտեսել ԱՄՆ բացասական ռեակցիան, որը հետեւեց այդ ամենին այն պատճառով, որ Վաշինգտոնում ենթադրել են եւ հիմա էլ շարունակում են ենթադրել, որ Երեւանն ու Մոսկվան, որ ռազմավարական դաշնակիցներ են ՀԱՊԿ համակարգում, հարկ եղած դեպքում այդ մարդասիրական առաքելությունը կարող են շատ ավելիին վերափոխել։ Այնհետեւ տեղի ունեցան իրադարձություններ, որոնք բյուրեցացրեցին իրավիճակը Անդրկովկասում, Մերձավոր Արեւելքում եւ Արեւելյան Միջերկրականում։

Regnum