ԱՄՆ Սենատում կարծում են, որ Վաշինգտոնը պետք է օժանդակի Լեռնային Ղարաբաղին

ԱՄՆ Սենատում կարծում են, որ Վաշինգտոնը պետք է օժանդակի Լեռնային Ղարաբաղին

Միացյալ Նահանգները պետք է օգնություն հատկացնեն Լեռնային Ղարաբաղին, որը տուժել է մարդասիրական ճգնաժամից։

Այս մասին հայտարարել է ամերիկացի սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Ռոբ Պորտմանը՝ հրապարակված համատեղ հայտարարության մեջ։ Նրանք կոչ են արել ամերիկյան իշխանություններին ֆինանսական միջոցներ հատկացնել Հարավային Կովկասում շարունակվող մարդասիրական ճգնաժամը կարգավորելու համար։ Երկու սենատորներն էլ ընդգծել են ամերիկյան օգնության բացառիկ կարեւորությունը։

Նրանք կարծում են, որ ներկայումս հումանիտար վիճակը Հարավային Կովկասում սարսափելի է, որը ձմռան գալու հետ ավելի է վատթարանալու։ Հայտարարության մեջ ներկայացված են նաեւ այն հումանիտար խնդիրները, որոնք առաջացել են Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։

Սենատորները նաեւ Սենատին խնդրել են ուշադրություն դարձնել նաեւ այն բանին, որ պետք է ապահովել ֆինանսական հատկացում ականազերծման աշխատանքների եւ չպայթած զինամթերքի վնասազերծման համար։