Որոնք են աշխարհի ամենից հուսալի ավտոմեքենաները

Որոնք են աշխարհի ամենից հուսալի ավտոմեքենաները

J.D. Power ընկերության մասնագետները գնահատել են տարբեր ընկերությունների թողարկած ավտոմեքենաների հուսալիությունը։ Ըստ NEWS.ru-ի, վերլուծաբանները ուսումնասիրել են ավելի քան 33,2 հազար մեքենա ունեցողների փոխանցած տվյալները։ Մեքենաները հիմնականում 2018 թվականի արտադրության են։ Հիմնական հարցերը վերաբերել են նրան, թե վերջին մեկ տարվա ընթացքում տրանսպորտային միջոցի շահագործման ընթացքում ինչպիսի խնդիրների են բախվել մեքենաների տերերը։ Առանձնացվել են 17 հիմնական անսարքություններ, որոնք միավորվել են ութ կատեգորիաներում։

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ամենից հուսալի մեքենաները պատկանում են Lexus բրենդին։ Երկրորդ տեղում Porsche-ն է, իսկ երրորդում՝ Kia-ն։ Ընդ որում կորեական բրենդը մասսայական սեկտորում առաջատարն է։ Այնուհետեւ գալիս են՝ Toyota-ն, Buick-ը եւ Cadillac-ը։ Ամենից հուսալի մոդել ճանաչվել է Porsche 911-ը։