Էրդողա՞ն, թե՞ Քըլըչդարօղլու․ հաղթողի անունը հայտնի է
Թուրքիայում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ձայների հաշվարկը։
Al-Jazeera-ն հայտարարել է Էրդողանի հաղթանակի մասին՝ ձայների 100%-ի հաշվարկից հետո։
«Յենի Շաֆակ»-ն, իր հերթին, հայտնում է, որ Թուրքիայի նախագահական ընտրություններում ձայների 98%-ի հաշվարկից հետո Էրդողանը հավաքում է 52,8%-ը, իսկ նրա մրցակից, ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,2 %-ը։
Այսպիսով, Թուրքիայում կշարունակվի Էրդողանի իշխանական հեգեմոնիան․ նա երկրի ղեկավար է 2014 թվականից՝ գրեթե 9 տարի, վերընտրվել է 2018 թվականին։
Anadolu գործակալության տվյալներով՝ ընտրողների մասնակցությունն այս անգամ կազմել է 84,21%։
Հիշեցնենք, որ Թուրքիայում առաջին անգամ է կայացել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։
Մայիսի 14-ին կայացած առաջին փուլում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցել է քվեարկածների 49,52%-ը, իսկ նրա մրցակից՝ընդդիմության առաջնորդ Քըլըչդարօղլուին՝ 44,88%-ը։
Կարծիքներ