Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ

Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ

Հարգելի′ հայրենակիցներ

Սույն թվականի հունվարի 16-ին ժամը 18:00-ից շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ:

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու և անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով ոստիկանության Ասկերանի շրջբաժնի կողմից սահմանված վայրերում տեղադրվել են երեք անցակետեր, քաղաքացիներին անվճար կտրամադրվեն բժշկական դիմակներ:

Հորդորում ենք պահպանել կարգապահության կանոնները, հետևել մասնագետների ցուցումներին` համաճարակի նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը օր առաջ հաղթահարելու համար:

Ասկերանի շրջանի վարչակազմ