Ավստրիայում դիմակների փոխարեն պարտադիր կլինի ռեսպիրատորներ կրելը

Ավստրիայում դիմակների փոխարեն պարտադիր կլինի ռեսպիրատորներ կրելը

Հունվարի 25-ից Ավստրիայում պարտադիր կլինի հանրային տրանսպորտում եւ խանութներում, բժշկական սովորական դիմակների փոխարեն կրել բարձր պաշպանունակության FFP2 դասի ռեսպիրատորներ։

Նորամուծության մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը։ Ավստրիայի Առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերն էլ հայտարարել է, որ ռեսպիրատորն ավելի հուսալի է պաշտպանում մարդուն։

The Local-ի փոխանցման համաձայն, նա նաեւ ասել է, որ ռեսպիրատորները վաճառվելու են ինքնարժեքով, որպեսզի հասանելի լինեն բոլորի համար, քանի որ ավելի թանկ արժեն, քան սովորական դիմակները։