Ինչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ տեւական սթրեսը

Սթրեսը մարդու հոգե-հուզական եւ ֆիզիկական արձագանքն է տարբեր իրադարձություններին, որոնք եթե տեւական բնույթ են կրում, կարող են բացասական հետեւանքներ առաջացնել մարդու ֆիզիոլոգիական պրոցեսներում։ Սթրես, ըստ մասնագետների, կարելի է ապրել ոչ միայն բացասական իրադարձությունների ժամանակ, այլ նաեւ ուրախալի լուրեր ստանալիս։ Սթրեսը համարվում է մարդու օրգանիզմի համար բնականոն եւ նորմալ ռեակցիա։ Դիսթրեսն իր հերթին, այն իրավիճակն է, երբ տեւական սթրեսի ընթացքում մարդու օրգանների ու օրգան-համակարգերի ընթացքում սկսում է խաթարվել, ինչը ավելացնում է օրգանիզմի համար տհաճ հետեւանքների առաջացումը։ Սթրեսը կարող է առաջացնել մեջքի ցավ, խրոնիկ սթրեսը կարող է առաջացնել գլխուղեիղ նեյրոնների աշխատանքի նվազում, ինչը որոշ դեպքերում կարող է առաջացնել Այցհեյմերի հիվանդություն։
Ցանկացած տեւական սթրես կարող է բերել օրգանիզմի իմունիտետի անկում, խրոնիկ հիվանդությունների սրացում, հատկապես եթե դրանք կապված են աղեստամոքսային համակարգի կամ սիրտ-անոթային համակարգի, նյարդային եւ էնդոկրին համակարգերի հետ։ Այս ամենից խուսափելու համար, հարկավոր է դիմել մասնագետներին եւ ժամանակին բուժել սթրեսային իրավիճակը։
Կարծիքներ