Գեղարքունիքի մարզում սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց դեռ չկա

Գեղարքունիքի մարզում սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց դեռ չկա

ՀՀ Գեղարքունիքի մարզում սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց դեռ չկա։ Այո, եթե սկսվի սահմանազատման գործընթացը, ապա 2021–22 թ. օկուպացված տարածքներից պետք է դուրս գան: Չգիտեմ, թե երբ է սահմանազատման գործընթաց սկսվելու մարզում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Իմ վստահությունը նրանում է, որ սահմանազատումը նշանակում է՝ երկու երկրները ճանաչում են իրար սահմանները, իսկ այդ դեպքում իրենք հետ են վերադառնալու և մեր օկուպացված տարածքները վերադարձնելու են»,- ասել է նա: