Հանուն Պապիկյանի` վերականգնենք Լոռի Բերդը

Հանուն Պապիկյանի` վերականգնենք Լոռի Բերդը

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ 59 միլիոն 110 հազար դրամ կուղղվի Լոռի Բերդ ամրոցի պարսպի հյուսիս-արևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնմանը, ինչպես նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին ամրացված և Երևանի Պռոշյան 1 փակուղի 1 հասցեում գտնվող շինության վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանն ու փորձաքննությանը: 

Լոռի Բերդը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայրենի Ստեփանավանի հուշարձաններից է: Ամրոցի պարսպի մասնակի վերականգնման աշխատանքներ իրականացվել են դեռևս 2012-2013թթ., հիմա կառավարությունը որոշել է` հանուն Պապիկյանի դրանց ավարտին հասցնել: Ներկայումս մշակվում են գիտանախագծային փաստաթղթեր: