17 հոգի գնացել է հուղարկավորության եւ հայտնվել կորոնավիրուսի վարակման ռիսկային խմբում

17 հոգի գնացել է հուղարկավորության եւ հայտնվել կորոնավիրուսի վարակման ռիսկային խմբում

Մեծ Բրիտանիայում 17 հոգի, ովքեր գնացած են եղել իրենց ազգականուհու հուղարկավորությանը, հայտնվել են կորոնավիրուսի վարակման ռիսկային խմբում։ Այս մասին հայտնում է Metro-ն։ Դեպքը տեղի է ունեցել Հեյլսովեն քաղաքում։ Նրանցից մի մասի մոտ արդեն հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը, մյուսները դեռ ստուգվում են։

Նշվում է, որ հանգուցյալ ազգականուհին 86 տարեկան է եղել եւ մահացել է կորոնավիրուսից, որով վարակվել էր փետրվարի իննին։ Հուղարկավորությանն էլ այցելել էին ամենամոտ 17 ազգականները։ Նրա 65-ամյա ազգականուհու մոտ վիրուսը սկսել է դրսեւորվել մարտի 13-ին։ Կարճ ժամանակ անց, նա էլ է մահացել։ Դրանից հետո, նույն գերդաստանի 16 անդամներ հայտարարել են, որ իրենք եւս այցելել են այդ հուղարկավորությանը եւ իրենց մոտ եւս հնարավոր է, որ վիրուսը լինի։ Բոլոր 16-ն էլ այժմ մեկուսացված են։