Զելենսկին կհանդիպի Մակրոնի հետ․ այցի մանրամասները թաքցնում են

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիա կատարած այցն ավարտելուց հետո երեկոյան կժամանի Փարիզ և կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Այս մասին հայտնում է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Այս այցը նախորդում է Զելենսկու մասնակցությանը ԵՄ գագաթնաժողովին, որը բացվում է հինգշաբթի օրը՝ փետրվարի 9-ին, Բրյուսելում։
Ֆրանսիայում նրա հանդիպումների ծրագրի մանրամասները անվտանգության նկատառումներից ելնելով չեն նշվում։
Երկուշաբթի օրը Եվրոպական խորհուրդը հաստատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրավերը Բրյուսել՝ ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու համար։
Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Զելենսկին մտադիր է անձամբ մասնակցել այս շաբաթ կայանալիք ԵՄ գագաթնաժողովին, ինչպես նաև ելույթ ունենալ Եվրախորհրդարանի հատուկ նիստում։
Կարծիքներ