Նիկոլի հերթական աշխատատեղային վիճակագրական կեղծիքը բացահայտված է

Նիկոլի հերթական աշխատատեղային վիճակագրական կեղծիքը բացահայտված է

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր facebook-յան էջով հանրությանն ուրախալի լուր է հայտնել, որ 2020 թ-ի հուլիս ամսվա տվյալներով աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը Հայաստանում կազմել է 613 հազար... Նիկոլը նաև տեղեկացրել է, որ, իբրև թե, նույն ցուցանիշը 2019 թվականի հուլիսին եղել է շուրջ 607 հազար...
Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի վարչապետը հաճախակի է բացահայտ կեղծ տվյալներ հրապարակում ու հատկապես աշխատատեղերի վերաբերյալ, որոշեցի ստուգել... Ինչպես և սպասում էի այս անգամ ևս Նիկոլ Փաշինյանը կրկին կեղծ տվյալներ է հրապարակել...
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի 2019 թ-ի հոկտեմբերի 14-ի տնօրենի հաշվետվության տվյալներն ուսումնասիրելուց պարզվեց, որ 2019 թ-ի հուլիսին Հայաստանում գրանցված աշխատողների թիվը կազմել է 523 070... Հետաքրքիր է, որտեղի՞ց է Նիկոլը վերցրել «շուրջ 607 հազար» թիվը, երբ վերը նշված հիմնադրամին կատարած վճարումներն այդ ժամանակ կազմել է 523 070 000 ՀՀ դրամ (Հայաստանում գրանցված բոլոր աշխատողներն իրենց աշխատավարձից ամեն ամիս պարտադիր 1000 դրամ են վճարում «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին )... Նիկոլի նշած թվի և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հրապարակած թվի միջև տարբերությունը 83 930 աշխատատեղ է, ինչն աբսուրդ է...

Հիշեցնեմ, որ իրեն ճարպիկ համարող Նիկոլը 2019 թ-ի սեպտեմբերի 10-ին և 12-ին աշխատատեղերի վերաբերյալ ևս հրապարակումներ էր արել իր facebook-յան էջում, որոնք հետագայում կամ հեռացվել էին, կամ էլ փակվել էջի հետևողների համար, ինչից պարզվում էր, որ այդ երկու օրերի ընթացքում Հայաստանում 4516 նոր աշխատատեղեր էին բացվել...
Հ.Գ. Հետաքրքիր է, վերջին երկու ամսում աշխատատեղերի աճի վերաբերյալ վիճակագրական կեղծ տվյալներ հրապարակող Նիկոլն ինչու՞ չի հրապարակում 2020 թ-ի երկրորդ եռամսյակի տնտեսական ցուցանիշները... Ինչու՞ է վախենում...»։