Արամ Բարսեղյանին, Արմեն Աշոտյանին կամ մեզանից որեւէ մեկի դեմ «նստացնելով» պայքարելը նույնն ա, ինչ հրդեհը փչելով հանգցնես

Արամ Բարսեղյանին, Արմեն Աշոտյանին կամ մեզանից որեւէ մեկի դեմ «նստացնելով» պայքարելը նույնն ա, ինչ հրդեհը փչելով հանգցնես

ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հայկ Մամիջանյանը գրել է․

«Ես չեմ դադարում զարմանալ մեր դեմ վարվող տեղեկատվական պայքարի «կացինության» աստիճանի վրա։

Արամի վրա «նոր կեղտ են բռնել». այն որ ինքը 2017 թվականի սեպտեմբերին ուղեկցել է Արմեն Աշոտյանին եւ Մանե Թանդիլյանին Բաքու կատարած այցի ժամանակ։ Ստեղ են ասել «բա Սերժի ժամանակ խի ՞չէիք խոսում»՝ Արամ Բարսեղյանի անունը նշված էր պատվիրակության կազմում։ Կամ Ձեր կարծիքով կուրորտային տեղ են գնացել, որ Արամին էլ տարել են հետները? Ձեր կարծիքով հերթ էին կանգնած մարդիկ, որոնք պատրաստ քին Բաքու գնալ։ Ես հո լավ գիտեմ, թե ինչ կարեւոր էր Արամի այնտեղ լինելը նկարահանման եւ այլ տեխնիկական հարցերի ապահովման համար, որպեսզի ադրբեջանական կողմը չկարողանար նենգափոխել մեր պատվիրակության փայլուն աշխատանքը։ Բա ինչի էիք այն ժամանկ հպարտանում, որ Արցախի անկախության կենացը մեր պատվիրակության անդմաները թթի օղով խմում են Բաքվում կամ համարձակ ելույթներ են ունենում։ Այդ ամենում իր ավանդը ուներ նաեւ Արամը։
Չհիշեցնեմ մեր խորհրդարանականների այցւ Մոսկվա, որտեղ իրենք նենց էին շոփփինգով տարվել, որ ադրբեջանցիների ու թուրքերի ելույթներին պատասխանելը մնացել էր Աշոտյանի վրա: Կամ ԱՄՆ այցը, որից հետո ԱՄՆ-ի աջկցությունը Ադրբեջանին կտրուկ աճեց:

Ամեն մարդ իր արշինով է չափում դիմացինին. որ դուք Ձեր տիկնանց եւ այլ բարեկամներին պարզապես ման գալու եք տանում գործուղումների պատրվակով դեռ չի նշանակում, որ բոլորը այդպես են արել։
Իսկ ինչ վերաբերվում է բուն պատմությանը. Արամ Բարսեղյանին, Արմեն Աշոտյանին կամ մեզանից որեւէ մեկի դեմ «նստացնելով» պայքարելը նույննա, ինչ հրդեհը փչելով հանգցնես՝ ավելի ենք ուժեղանալ»։