«Հոկտեմբերի 27»-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Գլխավոր դատախազ

«Հաշվի առնելով այս պահին իրականացվող քննությունն ու այլ աշխատանքներ, «հոկտեմբերի 27»-ի գործի վերաբերյալ որևէ տվյալ հաղորդման մեջ ներառված չէ, որպեսզի քննությունը չվնասի»,- Ազգային ժողովում ՀՀ դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացմանն ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նա նշեց, որ «հոկտեմբերի 27»-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, պատշաճ դատախազական հսկողության ներքո։
Ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցերի՝ Աննա Վարդապետյանն ասաց, որ դիտավորյալ չի պատասխանի ոչ մի բովանդակային հարցի, որպեսզի չվնասի քննությանը։
Կարծիքներ