ԵԱՀԿ նախագահը կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին դադարեցնել կրակը

ԵԱՀԿ նախագահը կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին դադարեցնել կրակը

ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի ԱԳ նախարար Էդի Ռիման կոչ է արել անհապաղ լիցքաթափել լարվածությունը Լեռնային Ղարաբաղյան հակամարտության գոտում եւ վերադառնալ կրակի դադարեցման ռեժիմին։ Նա նաեւ ասել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը գտնվում է հակամարտող կողմերի հեջ շփման մեջ։ Ռիման նաեւ ընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ կոչ արել վերսկսել բանակցությունները։