Օկուպացված Արցախում ադրբեջանցի է զոհվել. վիրավորներ ևս կան
Օկուպացված Մեխակավանում ականազերծման աշխատանքների ժամանակ ականի պայթյունից զոհվել է Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակից:
Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով ՆԳՆ-ի, գլխավոր դատախազության և ANAMA-ի համատեղ հայտարարությանը։
Նշվում է, որ միջադեպի հետևանքով զոհվածը 1980 թ.-ին ծնված Ռագիֆ Իսաևն է:
Բացի այդ, պայթյունից տուժել են գործակալության այլ աշխատակիցներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։
Կարծիքներ