Հայ ժողովուրդն ու Հայաստանը կախված են կտրվող թելից

Հայ ժողովուրդն ու Հայաստանը կախված են կտրվող թելից

Այսօր ժամը 18:00-ին Հանրապետության հրապարակում Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել: Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային նշում է.

«Այսօր ամպայման ներկա եմ գտնվելու հանրահավաքին: Հայ ժողովուրդն ու Հայաստանը կախված են կտրվող թելից: Քանի դեռ երկիրն այս խամաճիկներն են ղեկավարում, մեր պետությունն ու պետականությունը վտանգի տակ են: Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչպիսի բանակցություններ է վարում այս իշխանությունը: Նրանց համար միևնույն են բանակն ու մեր սահմանները: Մեր երկրի առաջին դեմքն այսօր պետք է զբաղված լիներ բանակցություններ վարելով, սակայն նա հեծանիվ է քշում:

Շարունակ ինչ-որ անիմաստ գործերով են զբաղված: Օրեր առաջ աշխատանքից ազատվեց Արդարադատության նախարարը և այսպես շարունակ: Կարծես, սրանք են մեր երկրի ամենաառանցքային հարցերը: Քանի որ այս իշխանությունը ոչինչ չի անում պետականությունը պահպանելու համար, մենք ինքներս պետք է այդ քայլին գնանք: Պայքարի կարող ենք գնալ ազնիվ, հայրենասեր ու աստվածասեր մարդու հետ: Բագրատ սրբազանն այդպիսին է»։