Մոտ ապագայում համաձայնագիր կկնքենք Ուկրաինայի հետ. Թրամփ

ԱՄՆ-ն և Ուկրաինան հնարավորինս կարճ ժամկետում համաձայնագիր կստորագրեն ուկրաինական ռեսուրսների վերաբերյալ:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը։
«Ամեն ինչ անում ենք, որ մոտ ապագայում Ուկրաինայի հետ հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագիր ստորագրենք։ Նրանք ունեն հազվագյուտ հողային տարրերի հսկայական պաշարներ, և մենք դա շատ ենք գնահատում»,- ասել է Թրամփը։
Նա նաև նշել է, որ այսօր հրամանագիր է ստորագրել կարևոր օգտակար հանածոների և հազվագյուտ հողային մետաղների արտադրությունը զգալիորեն ավելացնելու համար:
Կիևն ու Վաշինգտոնը երկար ժամանակ բանակցում էին Ուկրաինայում հազվագյուտ մետաղների արդյունահանման ոլորտում համագործակցության շուրջ։
ԱՄՆ-ը դիտարկում է այդ ռեսուրսներին հասանելիություն ստանալու հնարավորությունը, սակայն Ուկրաինան ցանկանում է, որ պայմանագիրը ներառի անվտանգության երաշխիքներ:
Կարծիքներ