Ասում է՝ Ադրբեջանին այնպիսի առաջարկ են արել, որից չեն կարող հրաժարվել

Վերջերս մի արտահայտություն արեց Փաշինյանը, որ Ադրբեջանին այնպիսի առաջարկ են արել, որից Ադրբեջանը չի կարող հրաժարվել։ Դա ի՞նչ է նշանակում։ Ալեն Սիմոնյանն էլ երկու օր առաջ խոսում էր ադրբեջանական բեռների անխափան փոխադրման մասին։ Երբ բացահայտ ասեն, թե ինչ են բանակցում, ինչ են բանավոր խոստացել, հետո միայն հստակ առարկայական կլինի պատկերացնել, թե ինչի մասին է խոսքը: Տարիներ շարունակ խոստումներ են տվել, հետո դրանց մասին տեղեկացել ենք Ադրբեջանի նախագահից, հետո արդեն իրականություն են դարձել։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ չբացառելով, որ հնարավոր է Ադրբեջանին առաջարկ է եղել առանց ստուգումների Հայաստանով բեռներ անցկացնել։
«Չի բացառվում այդպիսի տարբերակ լինի, որովհետև ՔՊ ներկայացուցիչների ձևակերպումից բխում է, որ ուղղակի ՀՀ-ն տեղյակ լինի ինչ է տեղափոխվում: Ասենք տեղյակ է լինում, որ օրինակ տեղափոխում են միջուկային զենք, հետո ի՞նչ է լինելու»,- ասել է նա:
Կարծիքներ