Ի՞նչ է ցանկանում անել Ադրբեջանն՝ ըստ Այվազյանի

Ի՞նչ է ցանկանում անել Ադրբեջանն՝ ըստ Այվազյանի

Ադրբեջանը փորձում է ամեն քայլափոխի նոր տարրեր մտցնել բանակցային օրակարգի մեջ, դրանով խափանել կամ հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը: Ակնհայտ երևում է, որ հակառակ կողմը, եթե չասենք կողմերը, յուրովի են պատկերացնում խաղաղության պայմանագիրը, որտեղ հայկական շահը քիչ կամ ընդհանրապես տեղ չի գրավում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։

«Այնպիսի պատրանք չունեմ, որ փաստաթուղթն իրականում կապահովի խաղաղություն ու երկարատև կայունություն մեր տարածաշրջանում»,- ասել է նա: