«Հրապարակ»․ ԲՀԿ-ում սպասողական տրամադրություններ են

«Հրապարակ»․ ԲՀԿ-ում սպասողական տրամադրություններ են

ԲՀԿ-ում երեկ լարված ու սպասողական տրամադրություններ էին։ Պատգամավորները, մամուլից եւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Մակունցից տեղեկանալով, որ արտահերթ ընտրությունների հարցով սպասվում է Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպում, «շեֆից» լուրի էին սպասում՝ կստորագրի՞ Փաշինյանի առաջարկած հուշագիրը, թե՞ կշարունակի պայքարը ՀՓՇ-ի հետ՝ փողոցում։

Երեկ անգամ լուրեր տարածվեցին, որ պատգամավորներին Ծառուկյանը կանչել է հանդիպման եւ դրանից հետո է գնալու Փաշինյանի հետ հանդիպման, սակայն հանդիպումը չէր կայացել, պատգամավորներին էլ փոխանցել են, որ առաջիկա օրերին կհավաքվեն։