Ստեղծել են հատուկ ըմպելիք, որը կարող է կանխել դեմենցիայի զարգացումը 

Ստեղծել են հատուկ ըմպելիք, որը կարող է կանխել դեմենցիայի զարգացումը 

Ամերիկացի գիտնականները ստեղծել են հատուկ պրոբիոտիկ կոկտեյլ, որը կարող է կանխել դեմենցիայի զարգացւոմը։ Ինչպես հայտնում է Scientific Reports պարբերականը, «լավ» բակտերիաների այդ խառուրդը նվազեցնում է աղիների թափանցելիությունը, պաշտպանում է գլխուղեղը բորբոքումներից եւ կոգնիտիվ խանգարումների ռիսկից։  Մասնագետները պարզել են, որ նորաստեղծ խմիչքի բաղադրության մեջ եղած պրոբիոտիկները դանդաղեցնում են սպիտակուցների մշակումը, որոնք կարող են առաջացնել ամիլոիդային նստվածքներ գլխուղեղում, որը հանդիսանում է մարդու մոտ Ալցհեյմերի հիվանդության առաջացման նախանշաններից մեկը։

Բացի այդ, նորաստեղծ կոկտեյլը նվազեցնում են գլխուղեղում բորբոքումների առաջացումը եւ պահպանում հեմատո-էնցիֆալիկ պատնեշի ամբողջականությունը, որը հանդիսանում է բնական ֆիլտր արյան հոսքի եւ գլխուղեղային հյուսվածքների միջեւ։ Գիտնականները նկատում են, որ սովորաբար մարդիկ միաբաղադրիչ պրոբիոտիկներ են ընդունում։ Սակայն այս ըմպելիքը մի քանի բաղադրիչի խառնուրդ է, որը շատ ավելի արդյունավետ է գործում՝ ազդելով միկրոբիոմի վրա եւ այն փոխում է «վատից»՝ «լավ» ռեժիմի։ Նոր ըմպելիքը կարող է դառնալ էջ՝ տարեցների մոտ կոգնիտիվ կարողությունների պահպանման համար։