Պուտինի համար մարզական կոստյում են կարել․ մանրամասնել է արտադրողը

Պուտինի համար մարզական կոստյում են կարել․ մանրամասնել է արտադրողը

Հագուստեղենի արտադրությամբ զբաղվող «Shishkin» ընկերությունների խմբի ղեկավար Դմիտրի Շիշկինը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար կարվել է մարզական կոստյում։ Այս մասին նա ասել է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում։ Շիշկինը մանրամասներ է ներկայացրել կոստյումի մասին, նշելով, որ հիմնական գույնը սեւն է, սակայն կոստյումի վրա կան նաեւ սպիտակ, մոխրագույն եւ կարմիր գույներով հատվածներ։

Կոստյումը կարվել է Ռուսաստանում, 99 տոկոսով այն ռուսական հումքից է արտադրվել ու պատրաստվել։ Գործվածքի մեծ մասը, ըստ ռուս արտադրողի բնական է եղել՝ կամ բամբակյա, կամ բրդյա, սակայն սինթետիկայի հավելումներ էլ կան, որոնք այն ավելի ֆունկցիոնալ եւ դիմացկուն են դարձնում։