Դեռևս 3 զինծառայողի ճակատագիրը հայտնի չէ

Դեռևս 3 զինծառայողի ճակատագիրը հայտնի չէ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման հետևանքով ՀՀ զինուժի զոհերի թիվն այս պահի 233-ի է հասնում։

Վերջին անգամ Ադրբեջանը հայկական կողմին 13 զինծառայողի մարմին է հանձնել, որոնք այս պահին նույնականացման փուլում են։

Ավելի վաղ՝ մինչև մեր զինծառայողների մարմինների հանձնումը, իշխանությունը հայտնում էր 16 անհետ կորածի մասին, ինչը նշանակում է, որ այս պահի դրությամբ, դեռևս 3 զինծառայողի ճակատագիրը հայտնի չէ։