Հայկական թիմը թողած, Մոսկվայի՞ն ես բալետ անում․ զայրանում է կոմպոզիտորը

Հայկական թիմը թողած, Մոսկվայի՞ն ես բալետ անում․ զայրանում է կոմպոզիտորը

Ամեն անգամ, երբ պարզվում է, որ այս կամ այն ընդդիմադիր գործիչը ժողովրդին «փըշի- փըշի անելով» իշխանությանը հայհոյելով ոչ թե իրական ընդդիմադիր է, այլ Նիկոլ Փաշինյանի ներդրած ականը, հիշում եմ Առնո Բաբաջանյանի հետ կապված մի պատմություն։ Պարզ դրվագ է, բայց բոլոր դեպքերում այն աշխատող է։ Սա պետք է հիմք ընդունել։ Վախենալ, զգուշանալ է պետք ոչ թե այն մարդկանցից, ովքեր իշխանության ջատագովներն են ու հայտնի են, այլ նրանցից, որոնք ական են ու չեն պայթել։ Անուններ առայժմ չհրապարակեմ, բայց ընդդիմության դաշտում ավելի շատ են իշխանամետները, քան իշխանության դաշտում, որոնք լավ չեն վճարվում ու ճողոպրելու ելքեր են որոնում։ Բնական է, իշխանությունը ավելի բարձր է վճարում «ծպտվածներին»։ Բացահայտվելուց հետ նրանց գինն իջնում է։ Ինչևէ, անցնեմ Առնո Բաբաջանյանի հետ կապված դրվագին, որ Սիլվա մարդանյանն է պատմում․  

«Բաբաջանյանը ապրում էր Մոսկվայում, ու թվում էր, թե կերկրպագի Մոսկվայի թիմին, բայց նա երկրպագում էր «Արարատին»: Իսկ Ալեքսանդր Հարությունյանը, ընդհակառակը, ամբողջ խաղի ընթացքում ոգևորվում էր Մոսկվայի «Սպարտակի» ունեցած հաջողություններով: Պատկերացնու՞մ եք` ինչպիսի վեճ էր սկսվել այդ երկուսի միջև:

Բաբաջանյանը բարկանում է, ասում.
 -Ա՜յ տղա, ի՞նչ գործ ունես, հայկական թիմը թողած՝ Մոսկվայի թիմին ես բալետ անում:
Ալեքսանդր Հարությունյանը հարցնում է Բաբաջանյանին, թե ինչո՞ւ մեկնաբանի խոսքերի վրա չի բարկանում, իսկ իր ասածների վրա բարկանում է:
-Որովհետև նրան փող են տալիս, իսկ քեզ` չէ:

Փոքրի դրվագ է, բայց մեր Մեծերը կարողանում են պարզ բացատրել՝ ով փողը տալիս է, նա էլ պատվիրում է երգը։ Եթե ձեզ թվում է, թե Նիկոլ Փաշինյանին մեր որոշ՝ դեռևս լիովին չբացահայտված,  ընդդիմադիրներ սիրում են «սպորտային կեցվածքի համար» , չարաչար սխալվում եք։ Նրան սիրում են, որովհետև նրանց հնարավորություն է տալիս։ Պետական լծակները ձեռքը, ում ինչքան հարմար է գտնում, տալիս է։ Հորը տնից չի բերել այդ փողը։ Այնպես որ չզարմանաք, երբ ընդդիմադիրները ծպտված խաղան։ Փողի մուննաթ։ Տարբերությունն այն է, որ այստեղ հայրենիքն է ֆուտբոլի գնդակի տեղ օգտագործվում ու այլ որակում է ստանում։