Դոն Պիպոյի հորը կասկածում են խաղող գողանալու մեջ

Դոն Պիպոյի հորը կասկածում են խաղող գողանալու մեջ

Տեղեկություններ ստացանք, որ այսօր ոստիկանությունը Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի հոր՝ Էջմիածնում գտնվող տան այգում գործողություններ է կատարել։ Մեզ հետ զրույցում Ասատրյանն ասաց, որ ինքը այս պահին Երևանում է, չգիտի, թե ինչ է կատարվել ու ինչու են ոստիկանները այցելել իրենց տուն, ինչ գործողություններ են կատարել։

«Ես դեռ Երևանում եմ, տեղեկություններ չունեմ, որ գնամ Էջմիածին, կտեղեկանամ և ձեզ կասեմ»,- ասաց Ասատրյանը։ 

Ոստիկանության լրատվականից մեզ տեղեկացրին, որ քաղաքացիներից մեկը բողոքել է, որ իր խաղողի այգու բերքը ուրիշն է հավաքում՝ տվյալ դեպքում խոսքը Արթուր Ասատրյանի հոր մասին է․ 

« Քաղաքացին գրավոր բողոք է ներկայացրել ոստիկանության բաժին, որ իրեն պատկանող խաղողի այգու բերքը հավաքում է հարևան հողակտորի տերը։ Այս բովանդակությամբ բողոք է ներկայացվել, այս պահին ոստիկանության ծառայողները գնացել են, հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում»,- ասացին ոստիկանության լրատվականից։