Որոշվել է Պուտինի նախընտրական թիմի կազմը․ հայտնի անուններ կան

Որոշվել է Պուտինի նախընտրական թիմի կազմը․ հայտնի անուններ կան

Մոսկվայում կայացել է Համառուսաստանյան ժողովրդական ճակատի ժողովը՝ առաջիկա նախագահական ընտրություններում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին առաջադրելու համար։ Հանդիպման ընթացքում ձևավորվել է նրա թիմի կազմը. «Խմբի կազմում ընդգրկված են «Եդինայա Ռոսիայի» գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը, Մոսկվայի թիվ 52 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մարիանա Լիսենկոն, Կուրչատովի ինստիտուտի նախագահ Միխայիլ Կովալչուկը, դերասան Վլադիմիր Մաշկովը, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության օրենսդիր ժողովի նախագահ Արտեմ Ժոգան, երգչուհի Պոլինա Գագարինան, Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության ղեկավար Ալեքսանդր Շոխինը»,- հայտնում է РБК -ն։

Նշվում է, որ սա Պուտինի թիմի միայն մի մասն է։

Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնային խորհրդի որոշմամբ Ռուսաստանի նախագահական ընտրությունները նշանակվել են 2024 թ, մարտի 17-ին։ Ավելի ուշ երկրի ԿԸՀ-ն հայտնեց, որ համապետական քվեարկությունը կտևի 3 օր՝ մարտի 15-17-ը ներառյալ։ Երեկ հայտնի դարձավ, որ Պուտինը հայտնել է գալիք ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։