Ադամ Շիֆը՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում հաստատված կրակի դադարեցման ռեժիմի մասին

Ադամ Շիֆը՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում հաստատված կրակի դադարեցման ռեժիմի մասին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը իր թվիթերյան էջում անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում այսօր առավոտյան հաստատված կրակի դադարեցմանը։ Նա մասնավորապես ասել է, որ խոսել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ կրակի դադարեցման ապահովման ջանքերի ու թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին։

Կոնգրեսականը նաեւ հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է շարունակի ճնշումներ գործադրել Էրդողանի եւ Ալիեւի վրա, որպեսզի Ղարաբաղում կրկին բռնկված պատերազմն ավարտվի։