Իրանի միջուկային խնդիրը աճող մտահոգությունների տեղիք է տալիս. Ժան-Իվ Լը Դրիան

Իրանի միջուկային խնդիրը աճող մտահոգությունների տեղիք է տալիս. Ժան-Իվ Լը Դրիան

Իրանի միջուկային խնդիրը միջազգային հանրության շրջանում աճող մտահոգությունների տեղիք է տալիս: 

Ֆրանսիական «Լը Մոնդ» թերթի հաղորդմամբ՝ ֆրանսիական «Journal du dimanche» թերթին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի և Եվրոպայի հարցերով նախարար Ժան-Իվ Լը Դրիանն Իսլամական Հանրապետության միջուկային գործունեության վերաբերյալ` կոչ անելով անհապաղ արձագանքել և վերադառնալ 2015 թվականի համաձայնությանը Միացյալ Նահանգներում ընտրված նախագահ Ջո Բայդենի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո։

«Իրանը, ես դա հստակ ասում եմ, միջուկային կարողության ստեղծման գործընթացի մեջ է: [...] Հունիսի կեսերին Իրանում նույնպես նախագահական ընտրություններ են: Ուստի հրատապ կերպով պետք է իրանցիներին ասել, որ դա բավարար է, և պայմանավորվել, որ Իրանը և Միացյալ Նահանգները վերադառնան Վիեննայի համաձայնագրին»,- ընդգծել է Լը Դրիանը։

Իրանի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական ​​անդամների (Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Ռուսաստան, Չինաստան, Միացյալ Նահանգներ) և Գերմանիայի միջև ստորագրված այս համաձայնագիրը նախատեսում է մասնակի վերացնել Թեհրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները, մասնակիորեն միջոցառումների փոխանակում, որոնք նախատեսված են ապահովելու, որ Իրանը ատոմային զենք չի ձեռք բերելու: Բայց ԱՄՆ պաշտոնաթող նախագահ Դոնալդ Թրամփը 2018-ին միակողմանիորեն դուրս եկավ համաձայնագրից։

Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունն անդրադառնալով ֆրանսիական դիվանագիտության ղեկավարի հարցազրույցին՝ գրել է, որ «Թեհրանը բազմիցս հայտարարեց, որ մտադիր չէ միջուկային զենք ստեղծել, քանի որ դա արգելված է եղել Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Խամենեիի կրոնական Ֆաթվայի կողմից:

Լե Դրիանը նաև պնդել է, որ բավարար չի լինի, որ երկու կողմերը պարզապես վերադառնան 2015-ի հուլիսի 14-ին Վիեննայում կնքված Գործողության համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) համաձայնագրին, և բանակցությունները պետք է վարվեն «բալիստիկ տարածման» և Թեհրանի տարածաշրջանային ազդեցության վերաբերյալ: Ֆրանսիական պետության ԱԳ նախարարն Իրանին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու մեջ՝ միլիարդավոր դոլարների արժողությամբ Արևմտյան երկրների զենքերի վաճառքը Պարսից ծոցի երկրներին:

Թեհրանը կրճատել է JCPOA-ի իր պարտավորությունները թափանցիկ կերպով` ի պատասխան ԱՄՆ-ի՝ գործարքից միակողմանիորեն դուրս գալու: «Իրանն ասում է, որ այս բոլոր քայլերը հետադարձելի են, հենց որ մյուս կողմերը կատարեն իրենց պարտավորությունները գործարքի համաձայն, որը վերացնում է երկրի դեմ պատժամիջոցները, որը համաձայնեցվել էր 2015-ին ստորագրված JCPOA-ում»,- գրել է «ՄԵՀՐԸ»։

Միևնույն ժամանակ, Թեհրանը շեշտել է, որ չի բանակցելու իր հրթիռային ծրագրի շուրջ՝ այն որակելով որպես երկիրը պաշտպանելու կարևոր միջոցառում: