Ղազախստանում 14-օրյա կարանտին կհայտարարվի

Ղազախստանում 14-օրյա կարանտին կհայտարարվի

Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով, հուլիսի 5-ից սկսած մինչեւ հուլիսի 14-ը Ղազախստանում կհայտարարվի կարանտին, հետագայում երկարաձգելու հավանականությամբ։ Տոկաեւը մանրամասնել է, որ առողջապահության նախարարը հավելյալ բացատրություններ կներկայացնի միջգերատեսչական հանձնաժողովի նիստից հետո։

Նշենք, որ հակակորոնավիրուսային արտակարգ դրությունը Ղազախստանում սահմանվել էր մարտի 16- մայիսի 11 ընկած ժամանակահատվածում, սակայն կարանտինային սահմանափակումները տարբեր շրջաններում դեռ պահպանվում են։ Վերջին շրջանում, համաճարակային իրավիճակի վատթարանալով պայմանավորված, որոշում է կայացվել հավելյալ սահմանափակումներ սահմանել։