Փոխնախագահի ինքնաթիռը գտել են. բոլորը զոհվել են 

Փոխնախագահի ինքնաթիռը գտել են. բոլորը զոհվել են 

Ավիաթարի հետևանքով զոհվել են Մալավիի փոխնախագահ Սաուլոս Չիլիման և անհետացած ինքնաթիռի մյուս ուղևորները։ Այս մասին հայտարարել է աֆրիկյան երկրի նախագահ Լազարուս Մաքքարթի Չակվերան։

«Փրկարարները ինքնաթիռը հայտնաբերել են ամբողջությամբ կործանված։ Փոխնախագահը և օդանավում գտնվող բոլոր ուղևորները մահացել են», - ասել է նա ժողովրդին ուղղված ուղերձում:

Հիշեցնենք, որ նախօրեին ռադարներից անհետացել էր փոխնախագահ Չիլիմայի և ևս ինը մարդու տեղափոխող ինքնաթիռը։ Մալավիի նախագահը հրամայել է անհետացած ինքնաթիռի որոնումների գործողություն իրականացնել։ 
Ինքնաթիռի՝ ռադարներից անհետանալուց հետո իշխանությունները մի քանի անգամ փորձել են կապ հաստատել անձանակազմի հետ, սակայն նրանց ջանքերն անհաջող են եղել։ Պետության ղեկավարը չեղարկել է Բահամյան կղզիներ նախատեսված այցը։