Կոնստանտին Զատուլինը՝ Գարեգին Նժդեհի կերպարի շուրջ առաջացած բանավեճի մասին

Կոնստանտին Զատուլինը՝ Գարեգին Նժդեհի կերպարի շուրջ առաջացած բանավեճի մասին

Ազգամիջյան քաղաքականությունը եւ ազգամիջյան հարաբերությունները հատկապես բազմազգ երկրում, շատ նուրբ հարց է։ Մի շարք ժողովուրդների մոտ հերոս համարվողները մեկ այլ խումբ ժողովուրդների մոտ կարող են հերոսներ չլինել։ Արմավիրցի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կասկածելի քաջագործությունը, որով նա ներկել էր հայ քաղաքական գործիչ եւ զինվորական Գարեգին Նժդեհի հուշատախտակը Արմավիրի հայկական եկեղեցում, մինչ հիմա հանգիստ չի տալիս նրանց, ովքեր կարծում են, որ չի կարելի ինքնադատաստան իրականացնել հուշարձանների հանդեպ՝ հանուն ինչ որ կոնյուկտուրայի։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է պատմական գործիչներին, անկախ այն հանգամանքից, թե դա դուրս գալիս է ոմանց թե ոչ, սակայն ունեն որոշակի արժանիքներ քո համաքաղաքացիների խիստ որոշակի շերտի մոտ՝ բազմազգ Ռուսաստանում։ Չէ որ հայերը մեր հայրենակիցներն են, իսկ Հայաստանը՝ մեր միակ պաշտոնական ռազմաքաղաքական եւ տնտեսական դաշնակիցը Կովկասում։ Երկու միլիոն քաղաքացի Ռուսաստանում իր հայրենիքն է համարում Ռուսաստանն ու Հայաստանը, իսկ Արմավիրում խոսքը քաղաքի բնակչության ուղիղ կեսի մասին է եւ դա երեկվանից չէ, այլ հենց քաղաքի անվանումն է դա հուշում։