Անքնությունից ազատվելու մի քանի միջոց
Մասնագետները առաջարկում են հետևել հետևյալ պարզ կանոներին, որոնք կօգնեն ձեռք բերել առողջ, խոր ու լիարժեք քուն:
1.Խուսափեք ուշ ժամին սնվելուց
Ուշ ընթրելը(19.00-ից հետո) կարող է դառնալ անքնության պատճառ: Հատկապես վնասակար է այդ ժամին շատ ուտելը: Նման դեպքում օրգանիզմը չի կարողանում հանգստանալ, քանի որ մարսողական համակարգն ու լյարդը շարունակում են ակտիվ աշխատել գիշերվա ընթացքում: Իսկ ինչպես գիտենք, գիշերվա ընթացքում ենթաստամոքսային գեղձի ֆերմենտներն ու մաղձն արդյունավետ կերպով չեն արտազատվում, որի արդյունքում էլ օգտագործված մթերքը օրգանիզմին միայն վնաս է պատճառում:
Ւնչ անել
Եթե ամեն դեպքում քաղցի զգացողությունը թույլ չի տալիս ձեզ քնել, կարող եք խմել 1 բաժակ կեֆիր 1 գդալ բնական մեղրի հետ:
2. Հրաժարվեք սուրճից
Եթե ձեզ մոտ քնի հետ կապված խնդիրներ կան, այդ դեպքում ցանկալի է օրվա 2-րդ կեսից հետո հրաժարվեք թունդ թեյից, սուրճից և առհասարակ առույգացնող ըմպելիքներից: Նման ըմպելիքները բարձրացնում են նյարդային համակարգի տոնուսն ու թույլ չեն տալիս քնել: Իսկ քնելու դեպքում էլ քունը լինում է բավականին կարճ ու մակերեսային:
Ինչ անել
Այդ պատճառով խորհուրդ է տրվում օրվա ընթացքում չօգտագործել էներգետիկ ըմպելիքներ, այլ խմել հյութեր, խոտաբույսերով թեյեր և սովորական ջուր:
3. Մի լարվեք քնելուց առաջ
Քնելուց 2-ից 3 ժամ առաջ դադարեք ֆիզիկական ծանր գործեր կատարել, մի նյարդայնացեք ու ներշնչեք: Քնելուց առաջ մի դիտեք սրտաճմլիկ դրամաներ, դա կարող է վատ անդրադառնալ նյարդային համակարգի վրա:
Ինչ անել
Քնելուց առաջ ցանկալի է զբաղվել պասիվ գործունեությամբ. կարող եք օդափոխել նջասենյակը, լոգանք ընդունել ու տմադրվել քնելուն: Դա թույլ կտա ձեր օրգանիզմին ու ուղեղին թուլանալ ու հանգիստ քնել:
Կարծիքներ